Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում բռնկված հրդեհի հետևանքով Իկկա Ռոնկաինեն տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել․ ԱԻՆ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում:

Այրվել են Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքի (3000 քմ) 1000 քմ հատվածը, ջերմահարվել՝ 500 քմ, ինչպես նաև ամբողջությամբ այրվել է կից երկհարկանի փայտյա տունը (56 քմ):

Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել երկհարկանի փայտյա տան բնակիչ Իկկա Ռոնկաինեն (ծնված 1949 թ.). վերջինս հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Իզաբելլա Ռոնկաինեին (ծնված 1961 թ.) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Տեղում սահմանվել է հերթապահություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել