Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից Իրավաբան.net-ը տեղեկանում է, թե ինչպե՞ս է զեղչվում կամ հատուցվում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տրվող դասագրքերի գումարը:
Այսպիսով, յուրաքանչյուր դպրոցի 5-12-րդ դասարանների սովորողների թվաքանակի 10 տոկոսով չափով պետբյուջեից սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների դասագրքերի գումարի զեղչման կամ հատուցման նպատակով հատկացվում է գումար, որը բաշխվում է սոցիալապես անապահով սովորողների միջև:
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի N 752-Ն /21.08.2009թ./ հրամանով հաստատված «ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու կարգի» 11-րդ կետի՝ «Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակներում:
Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և հաստատվում տնօրենի կողմից»:
Նախարարի հրամանը՝