Արման Սարգսյանը հանդիպեց օրեր առաջ «Հաղթանակ» կամուրջի վրա քաղաքացուն օգնության շտապելիս վրաերթի ենթարկված ոստիկանին

Նոյեմբերի 8-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը աշխատանքային այցով եղավ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում։

Ոողջունելով ոստիկաններին՝ նա կարևորեց պարեկապահակետային ծառայության դերը ոստիկանության համակարգում, նշեց, որ գնդի ոստիկաններն իրականացնում են պատվաբեր ծառայություն և աչքի ընկած բոլոր ծառայողները կարժանանան համապատասխան խրախուսանքների։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսեց պարեկապահակետային ոստիկանների ծառայության ու կարգապահության մասին, նաև հորդորեց անընդհատ զբաղվել ինքնակրթությամբ, ծառայողական պարապմունքների ընթացքում քննարկել կոնկրետ օրինակներ ու դեպքեր, որոնք կօգնեն ոստիկաններին իրականացնելու բաձրորակ պրոֆեսիոնալ ծառայություն։

Արման Սարգսյանը հանդիպեց օրեր առաջ «Հաղթանակ» կամուրջի վրա քաղաքացուն օգնության շտապելիս վրաերթի ենթարկված ոստիկանին և շնորհակալություն հայտնեց սրտացավ ծառայության համար։

Հանդիսավոր երթից հետո ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ու Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների ղեկավարները ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշարձանին։

Արման Սարգսյանը շրջեց գնդի տարածքում, ծանոթացավ ոստիկանական ծառայողական մեքենաների սարքինությանը, տեխնիկական հագեցվածությանը, եղավ հրաձգարանում, հետևեց կրակային պարապմունքին, դիտեց ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների պարապմունքները։

Այցի ընթացքում Արման Սարգսյանը ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատարության հետ քննարկեց ծառայությանը վերաբերող հարցեր։

 


        

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել