Ոստիկանները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը

ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը բացահայտվել է հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունը։

Մասնավորապես, ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2005 թվականին «Լինս» հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Երևաննախագիծ» ՓԲ ընկերության կողմից իրականացված «Երևան քաղաքի Հերացու, Սարալանջի և Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու» շինարարական աշխատանքների նախագծում ներառվել է նաև ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տան կոյուղատարի վերատեղադրման ընդհանուր՝ 10․702․431 դրամ արժեքով աշխատանքները։

Դրա վերաբերյալ «Ճանապարհաշինության ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից հայտարարված մրցույթի հաղթող ճանաչված «Մոստովիկ» ՍՊ ընկերության տնօրինությունը, օգտվելով վերոնշյալ ԾԻԳ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում ստեղծված հնարավորությունից, ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տան կոյուղատարի վերատեղադրման աշխատանքների փոխարեն ապամոնտաժել և խցանել են կոյուղագիծը։

«Ճանապարհաշինության ԾԻԳ»-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից էլ 2008 թվականի սեպտեմբեր ամսվա համար կազմված սերտիֆիկատով նախատեսված կատարվելիք աշխատանքների ցանկից անհիմն հանվել են հիշյալ աշխատանքները, ինչի հետևանքով ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տունը զրկվել է կոյուղատարի օգտագործման հնարավորությունից։

Էական վնաս առաջացնելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել