Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 8-ին, նոր որոշում է ստորագրել, որով փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման մոդելի ընտրության վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով և հաստատվել է դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Միջգերատեսչական հանձնաժողովը պետք է երկամսյա ժամկետում ուսումնասիրի և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ՝ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման մոդելի ընտրության և դրա իրականացման համար համապատասխան ընթացակարգերի վերաբերյալ: