Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է «Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարաններն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օտարելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ «Գնուն 69» ՍՊԸ-ին պատկանող շենքի բնակարանների նկատմամբ պահանջներ ունեցող քաղաքացիների կողմից արդեն իսկ վճարվել է շենքի կառուցապատման համար անհրաժեշտ գումարների մի մասը՝ քաղաքացիների կողմից առաջարկվել է «Գնուն 69» ՍՊԸ-ին հնարավորություն ընձեռել խնդրո առարկա անշարժ գույքերի վաճառքները ձևակերպել (հետևաբար՝ ԱԱՀ-ով հարկել) այն գումարով, որոնք քաղաքացիները հավելյալ կվճարեն շենքի կառուցապատումն ավարտին հասցնելու համար, այլ ոչ թե ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումների համաձայն:
Նախատեսվում է. որ «Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանները իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ ձեռք բերող քաղաքացիներին օտարելու դեպքում նշյալ գործարքները կիրառության իմաստով կհամարվեն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ:
Կհաստատվի նաև Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարաններն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ ձեռք բերող քաղաքացիների ցուցակը:
Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել «Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարաններն այդ բնակարանների նկատմամբ պահանջներ ունեցող անձանց օտարելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան: