Ընտրեք հիփոթեքային վարկի Ձեզ հարմար տարբերակը՝ մուտքագրելով տվյալները․ ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ելնելով ֆինանսական համակարգի կայունության ապահովման անհրաժեշտությունից և ֆինանսական համակարգին բնորոշ յուրահատկություններից իր խնդիրների շարքում առանձնացրել է «ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը», հայտնում են ԿԲ-ից։

Կենտրոնական բանկի ներքո ստեղծվել է «Սպառողների շահերի պաշտպանության և շուկայի վարվելակերպի» բաժին, որը վերոնշյալ խնդրի իրագործման համար իրականացնում է հետևյալ գործառույթները`

  • Սպառողների շահերի պաշտպանության համար համապատասխան կարգավորման դաշտի ձևավորում և կատարելագործում,
  • Ֆինանսական կազմակերպությունների վարվելակերպի կանոնների մշակում և կատարելագործում,
  •  Սպառողների իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում, ֆինանսական կրթման գործիքների մշակում և կատարելագործում,
  • Ֆինանսական ծառայությունների սպառողների համար հատուկ ինտերնետային կայքի (www.abcfinance.am) վարում և կատարելագործում,
  • Թեժ գծի վարում,
  •  և այլն:

Ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայություններին ծանոթանալու համար կարող եք այցելել  https://www.fininfo.am:

Համակարգի միջոցով Դուք կարող եք Ձեզ անհրաժեշտ պայմաններով որոնել և համեմատել ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայություններն ու դրանց հիմնական պայմանները:

Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև բողոքների և առաջարկությունների համար կարող եք զանգահարել ԿԲ-ում գործող թեժ գծի հետևյալ հեռախոսահամարով` (010) 592 697:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել