Վալերի Խաչատրյանը վերանշանակվել է պաշտոնում. մարզպետի որոշում

Իրավաբան.net-ը հայտնում է, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հոկտեմբերի 21-ին որոշում է ստորագրել, որով Վալերի Խաչատրյանին վերանշանակել է մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում:

Նույն որոշմաբ Վալերի Խաչատրյանի աշխատավարձը սահմանվել է 444  հազար չորս հարյուր վաթսունմեկ  դրամ:

Ներկայացնում ենք պաշտոնյայի կենսագրությունը՝

Ծնվել է 1957 թ. ապրիլի 20-ին Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս ավանում:

1964– 1974 թթ. սովորել է Արցախի Շահումյանի շրջանի Շահումյան ավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում:

1974- 1978 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը,զուգահեռ ավարտել նաև՝ նույն ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը:

1991- 1995 թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի «Ֆինանսներ և վարկ» բաժինը:

1978թ.-ին աշխատել է Շահումյանի շրջանի թիվ 128 պրոֆտեխուսունարանում՝որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ:

1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1980-1981 թթ. եղել է Արցախի Շահումյանի շրջանի թիվ 128 պրոֆտեխուսումնարանի ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղարը:

1981-1982 թթ. աշխատել է Շահումյանի շրջանի Շահումյան ավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես արտադասարանական եւ արտադպրոցական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ:

1982- 1984 թթ. եղել է Շահումյանի շրջանային ԼԿԵՄ կոմիտեի առաջին քարտուղարը:

1982թ. ընտրվել է Շահումյանի շրջխորհրդի պատգամավոր, այնուհետև՝ երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ:

1985- 1989 թթ. աշխատել է Կիրովականի «Էլեկտրոն» գործարանում՝ որպես ճարտարագետ:

1989- 1991 թթ. աշխատել է ՀԿԿ Կիրովականի քաղաքային կոմիտեի կազմբաժնում՝ որպես հրահանգիչ

1991- 1992 թթ. աշխատել է Վանաձորի քաղխորհրդի գործադիր կոմիտեում՝ որպես փախստականների գծով ավագ տեսուչ:

1992 – 1995 թթ. եղել է «Անելիք» առևտրային բանկի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչը:

1995- 2005 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատանը՝ որպես մաքսատան պետի տեղակալ:

2006– 2009 թթ. աշխատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնում՝ որպես բաժնի պետի տեղակալ: Պարգևատրվել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի շնորհակալագրերով:

Ունի արդարադատության մայորի կոչում:
2012թ. մարտի 15-ին նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար:

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  2012թ հունիսի 8-ին անցկացված մրցույթում ճանաչվել է հաղթող եւ ՀՀ Լոռու մարզպետի 2012թ հունիսի 11-ի թիվ 110Ա որոշմամբ նշանակվել ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

ՀՀ Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական – բյուջետային հանձնաժողովի անդամ է :

Պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով:

Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի երկու դուստր և երեք թոռնիկ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել