Անանուն լեռն այսուհետ կկոչվի Անապակ. հանձնաժողովն ընդունեց նաև օրակարգում ընդգրկված 14 առաջարկները

Կադաստրի կոմիտեում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր 15 հարց: Քվորումն ապահովված էր: Հանձնաժողովի 14 անդամներից ներկա էին 9-ը:

Այս մասին հայտնում են կադաստրի կոմիտեից։

Նիստի հենց սկզբում քննարկման դրվեց «Էյ ընդ էմ Ռեյր» ՍՊԸ-ի՝ Մեղրաձոր համայնքի Արտավազ բնակավայրում գտնվող լեռը Հրաշալեռ կամ Անապակ անվանակոչելու մասին գրությունը: Հանձնաժողովի հավանությանն արժանացավ Անապակ տարբերակը:

Քվեարկությամբ ընդունվեցին մնացած առաջարկությունները ևս:

Աշխարհագրական օբյեկտների անվանափոխման առաջարկները հանձնաժողովն ստացել է Կոտայքի, Տավուշի և Լոռու մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Հանձնաժողովը համաձայնության չեկավ միայն Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գտնվող Թփի ղաշ կոչվող ամրոցի անվանափոխման հարցում (առաջարկվել է Թփի լանջ տարբերակը): Հարցը կքննարկվի տեղանքում լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել