Նոյեմբերի 6-ին կկատարվի երթևեկության փոփոխություն. ՃՈ

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում 2019 թ. նոյեմբերի 6-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկին հարակից համապատասխան հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը, միաժամանակ՝ Արտաշիսյան փողոցի դեպի վերոնշյալ խաչմերուկ երթևեկության ուղղության վրա՝ շուկայի դիմացի ճանապարհահատվածում, կկազմակերպվի ավտոկայանատեղի՝ տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը՝ կայանման վայրում մայթին զուգահեռ դիրքով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել