Մարինա Պողոսյանի մասնակցությունը այս գործում բացառվում է. Հայկ Ալումյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր նոյեմբերի 5-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Դատական նիստին Մարտի 1-ի գործով տուժող Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը դիմեց դատարանին, ներկայացնելով տուժողի կողմից լիազորագիր, դատարանում նրան ներկայացնելու վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը առարկեց՝ նշելով, որ եթե տիկին Պողոսյանը, պարբերաբար  այլ դատավարություններում մասնակցում է, որպես իրավահաջորդի ներկայացուցիչ, ապա այս դեպքում նրա մասնակցությունը այս դատական գործին բացառում է:

Մարինա Պողոսյանը իր հերթին նշեց, որ տուժողը դիմել է իրեն, և նա պետք է ներկայացնի նրա շահերը:

Դատարանը որոշեց թույլատրեց Մարինա Պողոսյանին ներկայացնելու տուժողի շահերը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել