Վարչապետի որոշմամբ Լևոն Մելիքյանն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 5-ի որոշմամբ պաշտոնից ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, Լևոն Մելիքյանը նոյեմբերի 4-ին պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել վարչապետին։

Նշենք նաև, որ Կոմիտեի ղեկավարի պարտականությունները նոյեմբերի 1-ից վերապահված էին իրեն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է կառավարության՝ նույն օրն ընդունած որոշումը, որով Սարհատ Պետրոսյանն ազատվում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի դիմումը ներկայացրել էր շաբաթներ առաջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել