Իրավաբանական խճանկար

– Ես հպարտանում եմ իմ դուստրերով և հուսով եմ, որ հաջողությամբ կամուսնացնեմ նրանց, – անծանոթ երիտասարդին վստահորեն ասաց աղջիկների հայրը:

 

– Ես բավական փող եմ կուտակել, այդ պատճառով էլ նրանք անօժիտ չեն ամուսնանա: Օրինակ՝ Բեաթրիսը: Նա տասնհինգ տարեկան է և իրոք փառահեղ աղջիկ է: Երբ ամուսնանա, ես նրան հազար դոլար կհատկացնեմ: Հետո գալիս է Բարենիսը, որը շուտով կդառնա երեսունհինգ տարեկան: Ես նրան երեք հազար դոլար կտամ, իսկ այն մարդը, որը կամուսնանա Բեումի հետ (իսկ նա քառասուն տարեկան է), կստանա հինգ հազար:

 

Երիտասարդը մի փոքր մտածեց, հետո հարցրեց.

 

– Իսկ հիսունին մոտ աղջիկ չունե՞ք :

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել