Նոյեմբերի 2-ին պարեկային ոստիկանները, ժամը 23-ից հետո հրավառություն իրականացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Վրացյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք են բերել մի քաղաքացու։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Րոպեներ անց ոստիկանության Մարաշի բաժանմունք են եկել բերվածի երկու ազգական, որոնք դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ, ինչը ոստիկանության ծառայողների կողմից արժանացել է համարժեք պատասխանի։ Դեպքի առթիվ քրեական գործ ՝ հարուցվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ 39-ամյա տղամարդիկ ձերբակալվել են, իսկ հրավառություն իրականացրած անձը՝ տուգանվել։
Հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամերին (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով:
Տեսանյութը՝ ոստիկանության