Գրիշա Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերի վերաբերյալ պարզաբանում. ՔԿ

Այսօր Արարատի մարզի դատախազության դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող Գրիշա Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու պահանջով:

Այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` հայտնում ենք, որ Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով Արտաշատ քաղաքի՝ 1976թ. ծնված բնակչին՝ Գրիշա Հակոբյանին, մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով), փաստաթղթեր (անձնագիր) կեղծելու (4 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով) և ՀՀ պետական սահմանը մի քանի անգամ ապօրինի հատելու համար (3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով): Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ինչ վերաբերում է Գրիշա Հակոբյանի առողջական խնդիրներ ունենալու վերաբերյալ հնչող մտահոգություններին, հայտնում ենք՝ Գրիշա Հակոբյանի հարազատներին Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ վերջինս գտնվում է հսկողության ներքո և նրան ցուցաբերվում է պատշաճ բժշկական օգնություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել