Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդի ժամանակ արգելվում է ցույց տալ կամ պատկերել դրանց օգտագործման ընթացքը:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետը արգելում է.
- ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գովազդ տեղադրել լրագրերի առաջին և վերջին էջերի կամ ամսագրերի առաջին, վերջին էջերի ու կազմի վրա
- ծխախոտի արտաքին գովազդը պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ միջոցների ձևով:
Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում ծխախոտի գովազդի առնվազն տասը տոկոսը պետք է պարունակի ծխախոտի օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն: