Աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ: Աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի համաձայն նրանց տրամադրվում է արձակուրդ հետևյալ ժամկետներով՝
- 140 օր (70 օր՝ հղիության, 70 օր՝ ծննդաբերության).
- 155 օր (70 օր՝ հղիության, 85 օր՝ ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
- 180 օր (70 օր՝ հղիության, 110 օր՝ ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Այս արձակուրդը հաշվարկվում է կնոջ հետ համատեղ և տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:
Եթե աշխատողը որդեգրել է նորածին կամ համարվում է նորածնի խնամակալ, նրան տրամադրվում է արձակուրդ՝ որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը: