Արման Բաբաջանյանի դատախազությանն ուղղված դիմումն ուղարկվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն

Գլխավոր դատախազ Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության էր առել ֆեյսբուքյան օգտատեր Վարդուհի Իշխանյանի 29.10.2019թ. իր ֆեյսբուքյան էջում արված գրառման վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում արված հրապարակումները, ինչպես նաև այդ գրառման կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը:

«Արդյունքում այսօր՝ նոյեմբերի 4-ին, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ գրառման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և ներկայացված դիմումն ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Վարդուհի Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Արման Բաբաջանյանը ու Նաիրի Հունանյանը 1998-ին աշխատել են միասին՝ Կարեն Դեմիճյանի շտաբում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել