Էրեբունի օդանավակայանում հրդեհ է բռնկվել, որը տարածվել է նաև հարևան զորամասում

Նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի օդանավակայանում այրվում է անգարի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ:

Իրավաբան․net-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է և տեսանյութում էլ երևում է, որ հրդեհը տարածվել է նաև օդանավակայանի հարևան զորամասում, մասնավորապես՝ բակում։

Տեսանյութը՝  հրապարակել  նաև ԱԻՆ-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել