«Փյունիկ» ֆուտբոլային թիմի խաղացողը կտուգանվի 600 հազար դրամով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի ընթացքում  որոշում է կայացվել «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանին որակազրկելու 6 ամսով մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը, Փյունիկ Ֆուտբոլային Ակումբ Հասարակական կազմակերպություն ակումբին տուգանել 600 հազար դրամով:

Նա կարգապահական պատասխանատվության է ենթարկվել հոկտեմբերի 27-ին «Արարատ»-«Փյունիկ» (ԲԽ057) խաղի ընթացքում մրցավարին հայհոյելու և հրելու, մարզադաշտը լքելիս հանդերձարան տանող ճանապարհի դռանը հարվածելու և կոտրելու, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել