Ռուսական ռազմաբազայի հողատարածքի ավելացումներ չեն լինելու. Դավիթ Տոնոյան

Ազգային Ժողովում՝ նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ որպես պաշտպանության նախարար կցանկանար եռապատկել իրենց հատկացվող բյուջեն, սակայն՝ հաշվի առնելով երկրի տնտեսական հնարավորությունները,այսօրվա բյուջեն լրիվ բավարար է բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար :

«Բյուջեի կառուցվածքում եղել են որոշ նվազեցումներ՝  տրմադրված վարկային չափաբաժնի մեջ, որն ուղղվել է մեր կարողությունների ավելացմանը: 2019 թվականին և 2020թ. պայմանագրային և վարիկային ծրագրերի միջոցով Հայաստանի ԶՈՒ-ն ձեռք է բերում միայն նոր և արդիական զինատեսակներ՝ տարբեր երկրներից»:

Դավիթ Տոնոյանը անդրադարձավ նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի արդիկանացմանը՝ նշելով, որ ռազմաբազան արդիականացվում է և սպառզինության և նյութատեխնիկական ապահովման տեսանկյունից.

«Հողատարածքի ավելացումներ չեն լինելու»,- նշեց պաշտպանության նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել