Նոյեմբերի 4-ին, ժամը 10:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Երկաթգծի 2-րդ փողոցում՝ կահույքի արտադրամասում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 6 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:12-ին, մարվել՝ 11:15-ին:Մասամբ այրվել են տանիքի (200 քմ) փայտյա կառուցատարրերը (3 քմ):