Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղի եթերում անդրադարձավ այն լուրերին, որոնց համաձայն կառավարությունը 1 միլիոն դոլար է տրամադրել՝ նրա տիկնոջ, Աննա Հակոբյանի համար մեքենա գնելու համար։
Նա նշեց, որ դա անհեթեթություն է և չի համապատասխանում իրադարձությանը։
«Լուրեր կային նաև, որ Աննան Մեհրիբան Ալիևայի հետ ինչ-որ տեղեր է թռել, պարբերաբար հանդիպումներ է ունենում։ Դա նույնպես անհեթեթություն է, չի համապատասխանում իրականությանը։ Մենք բաց ենք և հաշվետու։ Եթե այդպիսի հանդիպումներ էլ լինել, ժողովուրդը դրանց մասին անպայման կիմանա»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում նշված հատվածից