Նիկոլ Փաշինյանը՝ Ղարաբաղի հարցի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է Ղարաբաղի հարցի վերաբերյալ «շահարկումների» մասին։

«Ընդհանուր առմամբ այն իրավիճակը, որ մենք ունենք հայ-ադրբեջանական հարաբերություններում, իր մեջ միշտ էլ վտանգներ պարունակում է, բայց ես ուզում եմ ասել, որ այդ վտանգներն այսօր ավելին չեն, քան եղել են օրինակ՝ 3, 4, 5 տարի առաջ: Եթե հիմա մոնիտորինգի ենթարկենք սահմանային իրավիճակը, լարվածության աստիճանը, կտեսնենք, որ նախորդ 1.5 տարվա ընթացքում ընդհանրապես լարվածության շատ կտրուկ և էական անկում ունենք, և այդ անկումը տեղի է ունեցել Դուշանբեի հայտնի քննարկումների համատեքստում։Ցավոք, լարվածությունն, ընդհանուր առմամբ, շատ ավելի ցածր մակարդակի, բայց կա, շարունակվում է, և, ցավոք, մենք այսօր էլ ունենում ենք զոհեր: Ոչ ոք չի ասում, որ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման ենք հասել, բայց մյուս կողմից կարծում եմ, որ բանակցային գործընթացում կա բավականին հետաքրքիր դինամիկա, և ես լավատես եմ, որ այն կզարգանա։»,-նշել  է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել