Թափուր աշխատատեղ՝ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում

Ավագ իրավաբանի թափուր հաստիք՝ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնում։

Պարտականությունները 

1)     մասնակցում է անձնական տվյալների մշակման համապատասխանության  ստուգման աշխատանքներին.

2)    նախապատրաստում է Օրենքով նախատեսված դեպքերում դատարան դիմելու գործընթացը.

3)    մասնակցում է անձնական տվյալների պաշտպանության հետ կապված սուբյեկտի իրավունքների պաշտպանության աշխատանքներին.

4)  մասնակցում է անձնական տվյալների մշակմանը վերաբերող հարցերով ֆիզիկական անձանց դիմումների քննարկման աշխատանքներին.

5)   մասնակցում է իրավասու վարչական մարմին դիմումի վերահասցեագրման նախապատրաստման, Գործակալության լիազորությունների շրջանակներից դուրս դիմում ստանալու դեպքում՝ այդ մասին դիմումատուին ծանուցման աշխատանքները:

Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
  • հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
  • ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.
  • պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում:
  • Աշխատավարձի չափը՝

     150 799 (Մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ:

Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝

Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝ նոյեմբերի 5-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել