Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիայի վտանգներին։
«Այսօր կփորձեմ պատասխանել այն փաստարկին, որ կոնվենցիան փորձում է նույնասեռ մարդկան ամուսնությունը հավասարեցնել ընտանիք կոնցեպտին։ Նախ ասեմ, որ ես դեմ եմ ամեն տեսակ բռնության և կհամաձայնեմ պետության առաջարկած ողջամիտ մեխանիզմին, որը կպաշտպանի բռնությունից կանանց և ընտանիքի անդամներին։ Ստամբուլյան կոնվենցիան պաշտպանում է երկու խմբի մարդկանց. առաջինը՝ կանանց, այս մասով դեռ որևէ հարցադրում չունեմ։ Երկրորդ խմբում ներառվում են ընտանեկան բռնության զոհերին առաջինը՝ ընտանիքը, երբ բռնությունը տեղի է ունենում ընտանիքի ներսում, երկրորդ՝ նախկին և ներկա ամուսինների միջև, երրորդ՝ ընտանեկան միավորի ներսում, չորրորդ՝ զուգընկերների միջև։
Կոնվենցիայի բացատրական զեկույցը հուշում է, որ ընտանեկան բռնության զոհեր կարող են լինել ԼԳՊՏ անձինք»,- նշել է Արա Զոհրաբյանը, և հավելել, որ Ստամբուլյան կոնվենցիային դեմ արտահայտվողները չեն չափազանցնում, երբ ասում են, որ Ստամբուլյան կոնվենցիայով նույնասեռ անձանց միությունը հավասարեցվում է ընտանիք կոնցեպտին։
https://www.facebook.com/100006642580999/videos/2559065854324809/