«Զանգվածային լրատվության միջոց» եզրույթի հասկացությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նաև համացանցային կայքերի միջոցով լրատվական գործունեություն իրականացնողներին

 Կառավարությունը առաջարկում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարել։

Լրատվությունն իրականացվում է զանգվածային լրատվության միջոցի տարածմամբ՝ հանրային հեռահաղորդակցության ցանցով ՝ որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի և լրատվություն ներառող տեղեկատվական պաշար` անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տևողությունից և այլ չափանիշներից, նախագծով նախատեսվում է, որ այսուհետ նաև  համացանցում սեփական կամ վարձակալած դոմեյն, հոսթինգ ունեցող ևս լրատվության միջոցի անվանումը, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի համարը, տրման օրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաև պետական գրանցման վկայականի համարը և տրման օրը կայքի միջոցով։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ լրատվական գործունեություն իրականացնողների համար նման հնարավորության նախատեսումը պայմանավորված է մասնավորապես հետաքննող լրագրության և ընդհանրապես մամուլի ազատության, հանրությանը ավելի ճշգրիտ և համապարփակ լրատվություն տրամադրելու անհրաժեշտությունը սպասարկելու հրամայականով, ինչպես  նաև հաշվի առնելով, որ տվյալ պահին զանգվածային լրատվությունը հաղորդվում է հասարակությանը նաև համացանցային կայքերի միջոցով, ուստի «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով «զանգվածային լրատվության միջոց» եզրույթի հասկացությունն ընդլայնվում է՝ ընդգրկելով նաև համացանցային կայքերի միջոցով լրատվական գործունեություն իրականացնողներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել