Արձակուրդներն աշակերտների համար են, ուսուցիչներն այդ ընթացքում պարտավոր են գնալ աշխատանքի

Արձակուրդներն աշակերտների համար են, ուսուցիչներն այդ ընթացքում պարտավոր են գնալ աշխատանքի: Այս մասին տեղեկացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորի նախարարությունը:

Համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշմամբ սահմանված կարգի` ուսումնական հաստատությունների սովորողների արձակուրդների ժամանակահատվածները, որոնք դասավանդողի ամենամյա վճարովի հիմնական և լրացուցիչ արձակուրդների հետ չեն համընկնում, համարվում են աշխատաժամանակ:

Սովորողների արձակուրդի ընթացքում դասավանդողներն իրականացնում են կրթական ծրագրի կիրառման հետ կապված ուսումնական, մեթոդական, ինչպես նաև կազմակերպական աշխատանքներ` իրենց աշխատաժամանակի նորմավորված մասի սահմաններում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել