Հարկադիր ակտերի կատարման ծառայությունից հայտնում են, որ քաղաքացիները կարող են մասնակցել ՀԿԱԾ հարկադիր էլեկտրոնային աճուրդում ներկայացված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների, ոսկյա և այլ իրերի գնման գործընթացին։ Լոտերի մեկնարկային գները սահմանվում են գնահատված արժեքի 75 տոկոսի չափով։
Հարկադիր էլեկտրոնային աճուրդը կազմակերպվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով:
Աճուրդի գործընթացին մասնակցելու, գրանցման կարգի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 010-34-17-00 հեռախոսահամարով կամ այցելել՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, ինչպես նաև Ծառայության մարզային բաժիններ։