Վերացվել է Արսեն Բաբայանի՝ մերձավորների հետ տեսակցության արգելքը․ նրան տեսակցողներ դեռ չեն եղել

Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կնոջ ուղեկցությամբ նրա երեխաների տեսակցությունը հոր հետ: Այս մասին Իրավաբան․net-ի հարցին ի պատասխան հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Իրավաբան․նեթ-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը նշե, որ այս 14։00-ի դրությամբ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող Արսեն Բաբայանը տեսակցություն չի ունեցել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը հայտարարություն տարածեց, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, քննության շահերից ելնելով, արգելանք է դրված կալանավորված անձ Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել