Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության հավանությանն է ներկայացրել Արարատ Գրիգորյանին Վայոց ձորի մարզպետ նշանակելու մասին հարցը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին, կառավարության հերթական նիստին գործադիրը որոշում ընդունեց Տրդատ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից:
Տրդատ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին հայտարարություն էր տարածել, որ որոշում է կայացրել վայր դնել լիազորությունները: