Հոկտեմբերի 28-ին հաղորդվել էր 16-ամյա մի պատանու մարմնական վնասվածք ստանալու մասին:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Կոտայքի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հաջորդ օրը բաժին է ներկայացել Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչ 17-ամյա մի պատանի և տվել խոստովանական բացատրություն, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Աբովյանի Ուսանողական թաղամասում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ինքն է հարվածել նրան:
Ավելի ուշ հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ ձեռքի և գագաթային շրջանի սալջարդ, հետույքի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Զառ գյուղի բնակիչ պատանին և հայտնել, որ վնասվածքները ստացել է նախորդ օրվա վիճաբանության ժամանակ:
Նախապատրաստվում են նյութեր: