Հոկտեմբերի 28-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ Տիգրան Մեծի փողոցում գտնվող խանութում պայուսակից գողացել են հազար դոլար:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Հաղորդումը ստանալուն պես քրեական հետախույզները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին: Արդյունքում` տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Աշտարակի Արցախի թաղամասում բնակվող 43-ամյա մի կին: Նույն օրն իր տնից նա բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին: Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերված է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Տեսանյութը՝ ոստիկանության