Բժշկական արտադրատեսակի պետական գրանցման համար տուրք կսահմանվի. նախագիծ

Կառավարությունը առաջարկում է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարել:

Նախագծով նախատեսվում է պետական տուրք սահմանել բժշկական արտադրատեսակի պետական գրանցման համար բազային տուրքի 40-ապատիկի չափով, իսկ բժշկական արտադրատեսակի փորձաքննությունների համար` բազային տուրքի  20-ապատիկի չափով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծերի ընդունմամբ ակնկալվում է.

1. անձնական տվյալների մշակման, փոխանցման համար իրավական կարգավորումների, ներառյալ պատասխանատվություն  նախատեսող  դրույթներ սահմանելու միջոցով ապահովել քաղաքացիների անձնական կյանքը հարգելու, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների գաղտնիության պահպանման սահմանադրական իրավունքները:

2. պացիենտների իրավունքների և պարտականությունների ճշգրտված, ավելի հստակ շրջանակի սահմանմամբ՝ ապահովել պացինետների իրավունքների առավել արդյունավետ իրացումը,

3. սահմանել իրավական հիմքեր և կարգավորումներ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման և կիրառման համար,

4. օրենսդրորեն կանոնակարգել լայնածավալ արտակարգ իրավիճակների կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների դեպքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները,

5.բժշկական փորձաքննությունների ցանկի ճշգրտմամբ, կարգավորել օրենսդրական առկա բացերը, սահմանել պարտադիր դատաբժշկական փորձաքննությունների դեպքերը և ձևերը,

6. օրենսդրորեն կարգավորել բժշկական արտադրատեսակների շրջանառության հետ կապված հարաբերությունները, ստեղծել բժշկական արտադրատեսակների գրանցման, ներմուծման և շրջանառության ոլորտում լիարժեք օրենսդրություն և արդիական ինստիտուցիոնալ կառուցակարգեր,

7.պատասխանատվության միջոցների սահմանմամբ կանխարգելել կամ նվազեցնել խախտումները,

8. բարելավել բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող հարաբերությունները` դրանց կանոնակարգումը իրականացնելով օրենսդրությամբ սահմանված էթիկայի կանոնների կիրարկմամբ,

9. օրենսդրական բացերի վերացմամբ բացառել տարընթերցումները, օրենքի նորմերի սխալ մեկնաբանումը կամ կիրարկումը,

10. բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների համար սահմանել լիցենզիայում նշված վայրից դուրս` վերջիններիս իրականացման հնարավորություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել