Բժշկական գաղտնիք պարունակող տվյալները զանգվածային լրատվության միջոցներով հրապարակելը կպատժվի տուգանքով. նախագիծ

Կառավարությունը առաջարկում է Քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարել:

Նախագծով նախատեսվում է, Քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածով (Բժշկական գաղտնիքը հրապարակելը) նախատեսել, որ բժշկական գաղտնիք պարունակող տվյալները՝ օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակողի կողմից առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության, օրենքով չնախատեսված դեպքերում փոխանցելը կպատժվի տուգանքով՝ 200 հազարից 500 հազար դրամի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 2-4  տարի ժամկետով, կամ կալանքով՝ 1-2 ամիս ժամկետով:

Բժշկական գաղտնիք պարունակող տվյալները՝ օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակողի կողմից առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության, օրենքով չնախատեսված դեպքերում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակելը կամ տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կպատժվի  տուգանքով՝ 400 հազարից 700 հազարի դրամի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 2-5 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով:

Քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված արարքները կատարելը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ` կպատժվի ազատազրկմամբ առավելագույնը  չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Նախագծով նախատեսվում է, որ առանց պետական գրանցման, հաշվառման կամ հատուկ թույլտվության (լիցենզիայի) բժշկական արտադրատեսակ արտադրելը կպատժվի տուգանքով՝ 200 հազարի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

Բժշկական կեղծ արտադրատեսակ արտադրելը կամ իրացնելը՝ կպատժվի  ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել