Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը` Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի հետ համատեղ գույքագրել են տիրազուրկ, անօրինական, պատմամշակութային շենքերի վրա փակցված գովազդները։ Արդյունքում՝ մի շարք գովազդային վահանակներ ապամոնտաժվել են։ Աշխատանքները իրականացվելու են նաև մյուս վարչական շրջաններում։
