ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կրտսեր խմբի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են.
Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն առնվազն միջնակարգ կրթություն, իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները,
ՀՀ ոստիկանությունում և այլ գերատեսչություններում զինվորական ծառայություն անցած՝ վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված արական սեռի նախկին ծառայողները:
Ցանկացողները կարող են դիմել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին /ք. Երևան, Խանջյան 51, հեռ. 010 59-62-78, 010 59-69-91/ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 13:00-ն և 14:00-ից մինչև 17:00-ն:
Տեսանյութը՝ ոստիկանության