ՌՈ աշխատակիցները մեծ օպերատիվ աշխատանքի արդյունքում հայտնաբերեցին զորամասն ինքնակամ լքած զինվորին։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն արկածները ավելի խայտաբղետ էին։ Հանգստանում էր ընկերոջ տանը։ Այլ մանրամասները երևի հետո»,֊նշում է նա։
Ավելի վաղ, Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ «Անկախ նրանից ինչ մակարդակի աղմուկ կբարձրացվի, ինչ շոու կսարքվի, երեք օրից ավելի զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության»:
Հավելենք, որ մամուլի հրապարակումների համաձայն Սյունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերից մեկից ժամկետային զինծառայողներից մեկն ինքնակամ լքել է զորամասը և նրանից որևէ լուր չկա։