Օպտիկայի խանութից 200-ից ավելի ակնոց է հափշտակվել․ ոստիկանություն

Հոկտեմբերի 23-ին, ժամը 10.30-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Կոմիտասի պողոտայում գտնվող օպտիկայի խանութի դուռն ու գողացել 206 ակնոց: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները գողությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինեն, Արամ Խաչատյան փողոցի 19-ամյա մի բնակիչ, մշտական բնակության վայր չունեցող անչափահաս ընկերոջ հետ:

Ստացված տեղեկություններն իրացնելով` հոկտեմբերի 25-ին քրեական հետախույզները 19-ամյա երիտասարդին հայտնաբերել և ներկայացրել են քննչական բաժին:

Նա տվել է խոստովանական ցուցմունք, ներկայացրել գողոնը:

Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել