Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման համար․ ՔԿ

ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան համայնքի ղեկավարի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավարը, ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու ու կասեցնելու, ինչպես նաև, օրենքով սահմանված կարգով, դրա հետևանքների վերացումը ապահովելու լիազորություն, ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ. 2017 թվականին Ապարան քաղաքի բնակչին թույլատրել է  սեփականության իրավունքով իրեն բնակելի կառուցապատման հողամասերում առանց թույլտվության ինքնակամ կառուցել շինություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ապարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես նշված է նրա կենսագրությունում, նա 2000թ.-ից «Գնթունիք» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է և սեփականատերը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել