Հոկտեմբերի 27-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ Անտառուտ գյուղում մեքենայի գազաբալոն է պայթել, կան զոհեր:
Մեկնած իրավապահները պարզել են, որ նույն օրը, ժամը 9-ի սահմաններում, 74-ամյա մի երևանցի և Անտառուտի բնակիչ 61-ամյա ամուսիններ փորձել են երևանցու «Կիա» մակնիշի մեքենայի գազաբալոնից լիցքավորել հողամասում տեղադրված ինքնաշեն գազի բալոնը, որի ժամանակ բալոնը պայթել է: Ամուսինները տեղում մահացել են, իսկ երևանցին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նշանակվել է պայթունատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: