Այն թոշակառուները, ովքեր ունեն տեղաշարժման խնդիր Հայաստանում գտնվելու փաստը կարողեն հաստատել առանց բանկ ներկայանալու. նախագիծ

Ազգային ժողոցի Լուսավոր Հայաստան խմբակցությունը ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Նախատեսվում է, որ եթե կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, Հայաստանում  գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից՝ հեռահար եղանակով (առանց բանկ ներկայանալու)՝ Կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն:

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ  նպատակը կենսաթոշակառուների ողջ լինելու փաստը հաստատելն է: Քանի որ առկա են ռիսկեր կենսաթոշակառուի Հանրապետությունից գնալու և մահվան հանգամանքը ուշ պարզելու հետ կապված: Միևնույն ժամանակ, առկա են բազմաթիվ դեպքեր, երբ կենսաթոշակառուները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում բանկ ներկայանալ, ինչի պատճառով զրկվում են կենսաթոշակից: Հաճախ էլ այդ պահանջի կատարման համար կենսաթոշակառուները և նրանց ընտանիքներն ունենում են բարդ խնդիրներ:

Առաջարկվում է կառավարության համար սահմանել եռամսյա ժամկետ՝ գործընթացն ամբողջությամբ սահմանելու համար, մասնավորապես՝ հստակեցնելու այն անձանց ցանկը և կարգավիճակը, ովքեր իրավունք ունեն օգտվելու բանկի հեռահար ծառայությունից և այլ էական հանգամանքներ:

Պատգամավոր Մանե Թանդիլյանն այս մասին նշում է. «Թեև պահանջը դեռևս կարելի է համարել արդարացված, սակայն առկա են բազմաթիվ դեպքեր, երբ կենսաթոշակառուները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում բանկ ներկայանալ, ինչի պատճառով զրկվում են կենսաթոշակից: Հաճախ էլ այդ պահանջի կատարման համար կենսաթոշակառուները եւ նրանց ընտանիքներն ունենում են բարդ խնդիրներ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել