Ես Վազգեն Սարգսյանի առաջին սանուհին եմ․ Անի Խաչատրյան

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ այսօր` հոկտեմբերի 27-ին,  «Եռաբլուր» պանթեոն է այցելել Վազգեն Սարգսյանի առաջին սանուհին՝ Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրայանը։

««Միասնություն» դաշինքից հետո, Վազգեն Սարգսյանը ամենաշատը շփվում էր Կարեն Դեմիրճյանի հետ, և դա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն դաշինքն էր և միակ հույս ներշնչողն էր  այս պետության ապագայի նկատմամբ, որը հոկտեմբերի 27-ով ընդհատվեց։ Դա ներպետական մասնակցությամբ դրսի ուժերի պատվերի արդյունքն էր, քանի որ չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան ու այդ ժամանակվա իշխանությունում եղած մարդիկ կկարողանային միայնակ դա իրականացնել», -նշեց Անի Խաչատրյանը։

 Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարվեց հարձակում՝ հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ:

Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերևարվել։

Հոկտեմբերի 27-ի գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է  ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել