Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոն այցելած ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում կոչ է արել.
«Ես դիմում եմ իմ ընկերոջը՝ պարոն Ջհանգիրյանին, որ այն ժամանակ պետք է հայտարարություն աներ հոկտեմբերի 27-ի հետ կապված, բայց չարեց։ Քանի որ քննում էր այդ գործը, նա պետք է ավելի շատ բան իմանա։ 20 տարի հետո էլ պետք է լռե՞նք, եղբայր։ Նաև ուզում եմ անդրադառնալ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով այդ ժամանակահատվածում երկար լռելուց հետո առաջին անգամ հայտարարություն արեց՝ կոչ անելով համախմբվել նախագահի շուրջ։ Ես չեմ հասկանում, ո՞ր նախագահի շուրջ, այն նախագահի, որի օրոք ամբողջ աշխարհի աչքի առաջ, Ազգային ժողովում գնդակահարվեցին գործադիր և օրենսդիր մարմինների ղեկավարները։ Այդպիսի շատ հարցեր կան, որոնց հետամուտ պետք է լինենք», նշեց Սասուն Միքայելյանը։