Երկրապահ կամավորական միության անդամները՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ այսօր` հոկտեմբերի 27-ին` 1999թ. Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ, այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին։
«20 տարի հետո, առաջին անգամ հայտարարություն արվեց հենց Երկրապահի կողմից Սպարապետի գերեզմանին, որ քանի չի բացահայտվել ոճրագործությունը, մենք հետամուտ են լինելու և առաջին պահանջատերը մենք ենք լինելու։ Բոլորս էլ գիտենք, որ այդ ժամանակ նախագահ է եղել Ռոբերտ Քոչարյանը և Ազգային անվտանգության ղեկավար է եղել Սերժ Սարգսյանը, որոնք անկախ ամեն ինչից պատասխանատվություն են կրում, լինելով իշխանություն։ Այդ ժամանակ չբացահայտվեց,բայց այսօր մենք պարտավոր ենք բացահայտել այս գործը և շատ մարդիկ կան, որ իրենց դերակատարությունը պետք է ունենան այս հարցի բացահայտման գործում»,- նշեց ԵԿՄ նախագահը։