Նման հանցագործության գնացած ստահակը ամեն ինչի ընդունակ է․Արամ Սարգսյան

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ այսօր` հոկտեմբերի 27-ին,  «Եռաբլուր» պանթեոն  են այցելել ՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, զոհերի հարազատները։ «Եռաբլուր» պանթեոն են ժամանել նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց.

«Ներկայիս իշխանությունները գործի բացահայտման համար ոչ մի կերպ կաշկանդված չեն։ Գործը իսկապես քաղաքական ենթատեքստ ունի, և մի անգամ արդեն քաղաքական դատավարություն եղել է, որից տարբեր մարդիկ, տարբեր նպատակներով դատավարությունը արագ անցկացրել են, և այդ արդյունքում դատավարության արդյունքները չեն բավարարել որևէ մեկին»։

Արամ Սարգսյանը անդրադարձավ նաև Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումին։

«Հիմա այնպիսի իրավիճակ է, որ քաղաքական գործընթացներին հետևում է նաև գլխավոր հանցագործը, որը իր մեկուսարանում, օրենքով նախատեսված թույլտվությամբ, հեռուստացույց ունի և հետևում է բոլոր քաղաքական գործընթացներին ենթադրություններ և եզրակացություներ է անում, իսկ եթե հաշվի առնենք, որ բանտում գտնվող ցանկացած մարդ, ցանկացած հանցագործ մտածում է օր առաջ բանտից դուրս գալ, կարող է տարբեր վարկածներ մտածել  իր համար և ամենայն հավանականությամբ նման հանցագործության գնացած ստահակը ամեն ինչի ունակ է»,-նշեց Արամ Սարգսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել