Երևանի ավագանու անդամ Լուսինե Գևորգյանը, ի թիվս այլ առաջարկների, որոնք կապված են վարչական շրջանների և քաղաքի ենթակառուցվածքների բարեփոխումներին, հարց է բարձրարել երաժշտական դպրոցների, սպորտ դպրոցների, մշակութային և արվեստի տներում դասվանդող ուսուչիցների աշխատավարձի վերանայման մասին:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ավագանու անդամից:
«Ըստ իս վերոնշյալ հաստատություններում դասավանդող մեր մասնագետները ամենախոցելի խմբերից մեկն են, որոնց աշխատավարձը համարյա թե միշտ հավասար է նվազագույնին:
Առաջարկս ընդունվել է և հաջորդ տարվանից կունենանք աշխատավարձերի վերանայում:
Սույնի հետ կապված շատ կարևոր է նաև բարձրաձայնել մշակութային և սպորտային օջախների ֆինանսական անարդյունավետ կառավարման մասին՝ ղեկավար անձնակազմի կողմից: Տարեսկզբին ավագանու ընդունված փաստաթղթի համաձայն նախատեսվում էր, լրացուցիչ դասաժամերի հաշվին, ուսուչիցների աշխատավարձերի բարձրացում, ինչը, մի քանի մանկավարժերի կողմից ինձ տրամադրված տեղեկատվության, փաստացի չի իրականացվել»,-նշում է Լուսինե Գևորգյանը: