Հոկտեմբերի 24-ին, ժամը 12-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ Արտենի գյուղի մի տնից գողացել են 21-ամյա բնակչուհու բջջային հեռախոսը:
Այս մասին տեղեկացնում են, ոստիկանությունից:
Հաղորդումից ժամեր անց, գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով, քրեական հետախույզները պարզեցին բացահայտման համար ոչ միայն էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այլև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Ձեռք բերված տեղեկությունների համաձայն` գողությունը կատարել էր տուժողի ծանոթը` Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի 71-ամյա մի բնակչուհի, որն առավոտյան եղել էր նրանց տանը:
Կասկածվողը նույն օրը, ժամը 21-ի սահմաններում, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Թալինի բաժին:
Նրա անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: