Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի 5-ին պայմանագիր է կնքել անհատ ձեռնարկատեր Եղիսաբեթ Ալմազյանի հետ, որով 36 զրուցատաղավար է գնել։
Մեծ զրուցատաղավարները եղել են 16-ը՝ յուրաքանչյուրը՝ 493 հազար 500 դրամ, ընդհանուր առմամբ՝ 7 միլիոն 896 հազար դրամ։
Փոքր զրուցատաղավարները եղել են 20-ը՝ յուրաքանչյուրը՝ 294 հազար դրամ, ընդհանուր առմամբ՝ 5 միլիոն 880 հազար դրամ։
Պայմանագրի համաձայն զրուցարանները պետք է տեղադրվեին Շենգավիթ վարչական շրջանում՝ վարչական շրջանի ղեկավարի կողմից առաջարկված տարածքներում։
Ընդհանուր առմամբ պայմանագրի գինը կազմել է 13 միլիոն 776 հազար դրամ։