Կադաստրի կոմիտեն քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը ժամանակավոր զբաղեցնելու մասին հայտարարություն է տարածել։ Թափուր է սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության համակարգման և մշտադիտարկման բաժնի պետի պաշտոնը, որը
- կազմակերպում է Կոմիտեի սպասարկման գրասենյակների (այսուհետ՝ Գրասենյակ) կողմից քաղաքացիների որակյալ սպասարկման և պատշաճ ծառայությունների մատուցման, ինչպես նաև սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
- կազմակերպում է Գրասենյակների ընթացիկ աշխատանքների առցանց և տեղում ուսումնասիրությունների, ինչպես նաև տեսանկարահանող սարքերի միջոցով մշտադիտարկումների իրականցումը.
- կազմակերպում է կադաստրային ինքնաշխատ hամակարգերի ստեղծման և ներդրման աշխատանքները.
- կազմակերպում է Վարչությանը հասցեագրված Գրասենյակների աշխատանքներին առնչվող դիմումների, դիմում-բողոքների, գրությունների ճշգրիտ և օբյեկտիվ լուծման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքները՝ միտված սպասարկման որակի բարձրացմանը.
- կազմակերպում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, ներքին կարգերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստման, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման աշխատանքների իրականացումը.
- կազմակերպում է սպասարկման ոլորտում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ փոխհամագործակցության և միջազգային փորձի ուսումնասիրության աշխատանքները, ինչպես նաև սպասարկման որակի անընդհատ կատարելագործման նպատակով ներկայացնում է առաջարկություններ.
- կազմակերպում է մեթոդական օգնության ցուցաբերում Գրասենյակների աշխատակիցներին և քաղաքացիներին.
- կազմակերպում է Բաժնի կողմից քաղաքացիներին հեռախոսակով խորհրդատվության, տեղեկատվության և մեթոդական օգնության տրամադրման աշխատանքները՝ Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների, այդ թվում առցանց մատուցվող ծառայությունների վերաբերյալ.
Ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն սույն պաշտոնի անձնագրի:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն,
- Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ.
- Հայաստանի Հանրապետության Հողային, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Աշխատավարձը՝ 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ:
Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
Նշված թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
- դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
- դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
- տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
- դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
- օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- անձնագրի պատճենը,
- կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
- աշխատանքային գրքույկի պատճենը (բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից կամ տեղեկանք աշխատանքային ստաժի վերաբերյալ),
- արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:
Ընտրություն կատարելու եղանակը՝
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ընտրված քաղաքացիների հետ հարցազրույց:
Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնում կամ էլեկտրոնային փոստի միջոցով [email protected] հասցեով ժամը 9:30-ից 12:30-ը ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7, հեռ.՝ 060 474 247։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 29.10.2019թ.:
42 ԿԲ | Դիմումի ձև |